Դանակահարություն Շենգավիթում. համայնքային ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դանակահարություն Շենգավիթում. համայնքային ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով

Դանակահարություն Շենգավիթում. համայնքային ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով

Սեպտեմբերի 21-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հայտնել են, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցի բնակիչ 29-ամյա մի տղամարդ:


Մեկնել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Քիչ անց նման մի հաղորդում էլ ստացվել է «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոնից.

ձեռքի կտրած վերքով այստեղ դիմած 21-ամյա երիտասարդը, որը նույն` Արտաշիսյան փողոցի բնակիչ է, հայտնել է, թե վնասվել է դանակով երշիկ կտրելիս: Համապատասխան բուժօգնությունից հետո նա դուրս է գրվել:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունում Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ կեսգիշերին 29-ամյա տղամարդու թիկունքին դանակի երեք հարված հասցնողը ձեռքի վնասվածքով հիվանդանոց դիմած 21-ամյա երիտասարդն է:
Նույն առավոտյան` ժամը 6-ին, նա հայտնաբերվել ու տեղափոխվել է բաժին: Երիտասարդը հայտնել է հանցագործության գործիք դանակի տեղը:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Դանակահարություն Շենգավիթում. համայնքային ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով