«Լոպեսի ֆանատը չեմ, բայց կարծում եմ`մեր երկիրն արժանի է, որ նման մասշտաբի աստղ գա մեզ մոտ»․ Գիսանե Պալյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

«Լոպեսի ֆանատը չեմ, բայց կարծում եմ`մեր երկիրն արժանի է, որ նման մասշտաբի աստղ գա մեզ մոտ»․ Գիսանե Պալյան

«Լոպեսի ֆանատը չեմ, բայց կարծում եմ`մեր երկիրն արժանի է, որ նման մասշտաբի աստղ գա մեզ մոտ»․ Գիսանե Պալյան

«Միանշանակ, կողմնակից եմ Լոպեսի`Հայաստան բերելուն: Ես նրա ֆանատը, երգերի երկրպագուն չեմ, բայց կարծում եմ`մեր երկիրն արժանի է, որ նման մասշտաբի աստղ գա մեզ մոտ: Լոպեսը տուրով էր եկել, ինչո՞ւ ոչ`Երևանում էլ եղավ, գիտեմ, որ շատ զբոսաշրջիկներ են եկել, իրենք էլ այստեղ ծախս կանեն, կծանոթանան երկրին, շատ հավանական է`հետո էլի գան»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը` անդրադառնալով երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած համաշխարհային փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգին: Նրա խոսքով` համերգի վրա ծախսված 6 մլն դոլարն, իսկապես, մեծ գումար է, բայց բիզնես-հաշվարկն էլ իրեն արդարացրել է. «6 միլիոնով, իրոք, շատ խնդիրներ կարող էին լուծվել, բայց մենք էլ պետք է ընկալենք, որ նա համաշխարհային գերաստղ է, չի կարող 100 դոլարով գալ: Եվ հետո, Լոպեսն «Ինստագրամ»-ում 247 մլն հետևորդ ունի, «Ֆեյսբուք»-ում`60 մլն, սթորի բաժնում նշել է, որ Երևանում է, այդքան մարդ տեսավ, որ Հայաստան է եկել, ի՞նչ վատ է»,- ասում է Empyray ռոք խմբի երաժիշտը: Նա անդրադառնում է նաև այն քննադատություններին, որոնք ուղղված են փոփ-աստղի բեմական համարձակ զգեստներին և ձայնային տվյալներին. «Մենք Լոպեսին տեսանք նաև բեմից դուրս, շատ նորմալ հագուստով: Մարդիկ խառնում են բեմական և առօրյա հանդերձանքը: Որոշներն էլ ասում են` երգել չգիտի, ինչո՞ւ եք բերել: Բայց Լոպեսն առաջին հերթին պարուհի է, իր պարագայում ձայնը երկրորդական է, շոուն բավական դիտարժան էր, Լոպեսն էլ ո՛չ Ադելն էր, ո՛չ էլ` Սելին Դիոնը, որ ձայնային հզոր տվյալներ ցույց տար: Մարդիկ էլ չէին գնացել Լոպեսի համերգին`բարձրաճաշակ երաժշտություն լսելու, գնացել էին պարելու, «տժժալու», լավ ժամանակ անցկացնելու»,- մեկնաբանեց Գիսանե Պալյանը: Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. «Լոպեսի ֆանատը չեմ, բայց կարծում եմ`մեր երկիրն արժանի է, որ նման մասշտաբի աստղ գա մեզ մոտ»․ Գիսանե Պալյան