Բաց ենք ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, բայց չենք հրաժարվի միջուկային զենքից. Կիմ Չեն Ըն — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Բաց ենք ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, բայց չենք հրաժարվի միջուկային զենքից. Կիմ Չեն Ըն

Բաց ենք ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, բայց չենք հրաժարվի միջուկային զենքից. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն դադարի պահանջել, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի իր միջուկային զենքից, ապա Փհենյանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար: «Եթե Միացյալ Նահանգները հրաժարվի ապամիջուկայնացման իր ցնորական գաղափարից, և գիտակցելով իրականությունը, իսկապես ցանկանա խաղաղ գոյակցություն մեզ հետ, ապա չկա որևէ պատճառ, որ մենք չկարողանանք դրան հասնել»,- ասել է Կիմը երկրի խորհրդարանում ունեցած ելույթում:

«Աշխարհն արդեն լավ գիտի, թե ինչ է անում Միացյալ Նահանգներն այն բանից հետո, երբ տվյալ երկրին ստիպում է հրաժարվել միջուկային զենքից: Մենք երբեք չենք հրաժարվի մեր միջուկային զենքից»,- հավելել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

Կիմ Չեն Ընը նաև հայտարարել է, որ «ոչ մի գործ չի ունենա» Հարավային Կորեայի իշխանությունների հետ: Իսկ ահա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին հյուսիսկորեացի ղեկավարն ասել է, որ «ջերմ հիշողություններ» ունի նրա հետ կապված։ Կիմն ու Թրամփը երեք անգամ հանդիպել են Սպիտակ տանը հանրապետական նախագահի առաջին ժամկետի ընթացքում։

Իր հերթին, Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ լավ է ճանաչում Հյուսիսային Կորեայի առաջնորդին և ուրախ կլինի այս տարի հանդիպել նրան:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Բաց ենք ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, բայց չենք հրաժարվի միջուկային զենքից. Կիմ Չեն Ըն