Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՀՀ ԲՏԱ նախարարությունում — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՀՀ ԲՏԱ նախարարությունում

Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՀՀ ԲՏԱ նախարարությունում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 18-ին ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: 

Պատվիրակության կազմում է եղել նաև իտալական «Լեոնարդո» ընկերության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարցերով պատասխանատու Կլաուդիո Բալեստրիերին։ Հանդիպման ընթացքում նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նախարարության ռազմավարական ուղղությունները և գործունեության հիմնական ոլորտներն՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, տիեզերական սարքաշինության և պաշտպանական համակարգերի զարգացման կարևորությունը։

Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, հատուկ անդրադարձ կատարելով «Լեոնարդո» ընկերության գործունեության ուղղություններին, արտադրանքին, նորարարական լուծումներին և տեխնոլոգիական ներուժին, ներկայացրել է Իտալիայի առաջընթացը բարձր տեխնոլոգիական ոլորտում։ 

Կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Ամփոփելով քննարկումը՝ երկուստեք ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՀՀ ԲՏԱ նախարարությունում