Երևանի համար 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք կբերվի. տրոլեյբուսները գծի մեջ կմտնեն 2026-ի առաջին եռամսյակում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Երևանի համար 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք կբերվի. տրոլեյբուսները գծի մեջ կմտնեն 2026-ի առաջին եռամսյակում

Երևանի համար 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք կբերվի. տրոլեյբուսները գծի մեջ կմտնեն 2026-ի առաջին եռամսյակում

Առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում և փոփոխություն կատարել, որով նախատեսվում է 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք բերել: Տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարի օգտագործվող 30 տրոլեյբույսներին: Առաջարկվում է 45 տրոլեյբուսի համար որպես կանխավճար վճարել 30 տոկոսը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց՝ մրցույթն ավարտվել է, և եկել է առաջին վճարումն անելո՞ւ պահը, ապա, դիմելով Ավինյանին, հարցրեց՝ ե՞րբ են տրոլեյբուսները հասնելու Հայաստան:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախ հաստատեց՝ մրցույթը կայացել է, արդեն իսկ գնված 30 տրոլեյբուս կա, և 45 նոր տրոլեյբուսներով, որոնք Կառավարության աջակցությամբ կգնվեն, տրոլեյբուսային պարկը ամբողջությամբ կթարմացվի:

«Այլևս մենք չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ»,- հայտարարեց Ավինյանը՝ հավելելով, որ ֆինանսական միջոցների հատկացումից հետո ակնկալվում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում բոլոր 45 տրոլեյբուսները կլինեն Երևանում և կլինեն նոր գծերի մեջ:

«Այս գնումով Երևան քաղաքի տրոլեյբուսային պարկն ամբողջապես իր կազմը փոխում է նոր տրոլեյբուսներով»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին, քանի որ սա Փաշինյանի նախաձեռնությունն է:

Ինչ վերաբերում է վերելակներին, մինչև այս տարվա վերջ 507 վերելակ է փոխվելու Երևանում: «Եվս 3 տարի այս նույն տեմպը պահպանելով, երրորդ տարում մի փոքր ավելի գնում անելով՝ Երևան քաղաքում վերելակային ֆոնդը կրկին վերազինում ենք, և հին վերելակային ֆոնդից նշույլ անգամ չի մնա»,- ասաց նա:

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. Как Украина стала «Анти-Россией»

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Эргономика на работе почти не снимает боль в шее
  2. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Երևանի համար 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք կբերվի. տրոլեյբուսները գծի մեջ կմտնեն 2026-ի առաջին եռամսյակում