ՀՀ վարչապետին ներկայացրեցի Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագիրը. Ավինյան
Երևան քաղաքի զարգացման և քաղաքային միջավայրի բարելավման շրջանակում մեկնարկել է Հրազդանի կիրճի բարեկարգման նոր ծրագիրը։ Ծրագիրը նախաձեռնել և ՀՀ վարչապետին է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հրազդանի կիրճում՝ մոտ 3480 քմ տարածքի վրա կստեղծվի հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, որի շրջանակում կկառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ՝ ստեղծելով հասանելի, հարմարավետ ու բարեկարգ միջավայր երևանցիների և քաղաքի հյուրերի համար»:

























