«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում հանդես կգան Նիկոլ Փաշինյանն ու հայ գործարար, «Մառլենկա» ընկերության հիմնադիր Գևորգ Ավետիսյանը

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում սեպտեմբերի 22-ին Ստանիսլավսկու անվան թատրոնի մեծ բեմում հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Չեխիայում հայտնի հայ գործարար, «Մառլենկա» ընկերության հիմնադիր Գևորգ Ավետիսյանը։
Օրակարգում ներառված են Նիկոլ Փաշինյանի «Իմանալ ինչպես» բանախոսությունը, Գևորգ Ավետիսյանի «Հրաշք մեղրով» բանախոսությունը և հարցուպատասխանի հնարավորություն։
Գևորգ Ավետիսյանը մանկությունը և երիտասարդության մի մասը անցկացրել է Երևանում, ապա ընտանիքով մեկնել Չեխիա, որտեղ հիմնադրել է «Մառլենկա» ընկերությունը։ Նրա հաջողության պատմությունը բազմիցս օրինակ է բերվել՝ որպես բիզնեսում հաջողության խորհրդանիշ։ Ավետիսյանը հայտնվել է «Forbes»-ի շապիկին, արժանացել Չեխիայի նախագահի պետական պարգևի և ճանաչվել երկրի լավագույն գործարարներից մեկը։
Միջոցառումը կսկսվի սեպտեմբերի 22-ին ժամը 13:00-ին։ Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղումով:

























