Այս տարի շտապօգնության ծառայությունը համալրվելու է 7 նոր մեքենաներով. Ավինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Այս տարի շտապօգնության ծառայությունը համալրվելու է 7 նոր մեքենաներով. Ավինյան

Այս տարի շտապօգնության ծառայությունը համալրվելու է 7 նոր մեքենաներով. Ավինյան

2025 թվականին մենք հանձնել ենք ամբողջապես հիմնանորոգված երեք առողջապահական կենտրոններ՝ Բաղրամյան առողջության կենտրոնի Կիլիկիայի մասնաճյուղն է, երկու խոշոր առողջապահական կենտրոններ՝ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչարի փողոցում, և Ավան վարչական շրջանում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Նախատեսում ենք հիմնանորոգել ևս վեց առողջության կենտրոններ՝ պոլիկլինիկաներ: Այս պահին ընթանում են Նորք-Մարաշում գտնվող առողջության կենտրոնի հիմնանորոգման վերջնական աշխատանքները»,- նշեց քաղաքապետը: Նա նաև ավելացրեց, որ անգլիացի գործընկերների հետ քննարկում են մեծ բազմապրոֆիլ ԲԿ-ի կառուցման հարցը:

Տիգրան Ավինյանն անդրադարձավ շտապօգնության ծառայությանը: «Շտապ բուժօգնության ծառայությունը շատ ծանր ֆինանսական վիճակից՝ մոտավորապես 3 տարի առաջ 140 մլն դրամ վնասից մենք այս պահի դրությամբ հասցրել ենք իրականացնել առողջացման ծրագիր և գրեթե ամեն տարի կարողանում ենք գնել ավտոմեքենաներ՝ այս տարի շտապ բուժօգնության ծառայությունը 7 նոր մեքենայով է համալրվելու: Մեր 100 տոկոսից էականորեն պակաս զանգերի սպասարկման թիվը, որ ժամանակին՝ 3 տարի առաջ, շատ տարօրինակ էր, հասցրել ենք 100 տոկոսի։ Չկա մարդ, որը զանգում է շտապ բուժօգնություն, և այն իրեն հասանելի չէ»,- ասաց Ավինյանը:

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Այս տարի շտապօգնության ծառայությունը համալրվելու է 7 նոր մեքենաներով. Ավինյան