Քառամյա ծրագիր՝ հանքարդյունաբերությանը, շինարարության հավելյալ  բնապահպանական սահմանափակումների վերաբերյալ. Ավինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Քառամյա ծրագիր՝ հանքարդյունաբերությանը, շինարարության հավելյալ  բնապահպանական սահմանափակումների վերաբերյալ. Ավինյան

Քառամյա ծրագիր՝ հանքարդյունաբերությանը, շինարարության հավելյալ  բնապահպանական սահմանափակումների վերաբերյալ. Ավինյան

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է քառամյա ծրագիր, որը վերաբերելու է մասնավորապես հանքարդյունաբերությանը և շինարարության հավելյալ  բնապահպանական սահմանափակումներին։

Այս մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով բնապահպանական ծրագրերին։

«Ապագայում կառուցվելիք շենքերին և համալիրներին պարտադրվելու են ոչ միայն ուղղակի, այսպես ասած՝ կանաչ տարածք, այլ կոնկրետ ծառատեսակներ՝ ըստ կառուցապատման քառակուսի մետրերի»,-մանրամասնեց Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ Նուբարաշենի խճուղու հարևանությամբ մինչև տարեվերջ կմեկնարկեն անտառտնկման աշխատանքներ՝ մոտ 8,5 հեկտար տարածքի վրա։

Ավինյանը նշեց, որ Երևանում վերջին տարիներին ավելի քան 50 հեկտար կանաչապատ տարածք է ստեղծվել համապատասխան ոռոգման համակարգերով։

Մասնավորապես՝ Դավիթաշենում ու Նոր Նորքում ստեղծվել է քաղաքային ուրբան անտառ։ Աշխատանքները շարունակվում են Նորք Մարաշում՝ այգու և Ուսանողական այգու վերականգնման շուրջ։ 

Հաջորդիվ նախատեսվում են Լվովյան փողոցին մոտ գտնվող շուրջ 35 հեկտար տարածքում ուրբան անտառի տնկման աշխատանքները, իսկ մի շարք վարչական շրջաններում արդեն ավարտվել է կանաչապատման քարտեզագրումը։

«Արմենպրես»

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Քառամյա ծրագիր՝ հանքարդյունաբերությանը, շինարարության հավելյալ  բնապահպանական սահմանափակումների վերաբերյալ. Ավինյան