Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողները

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողները

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը երկրորդ տարին անցկացվեց  Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում:

Մինչ մրցաշարի մեկնարկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց մասնակիցներին ու անձամբ իր հեծանիվով անցավ մրցաշարի համար նախատեսված տարածությունը:

Մրցաշարի նախնական փուլերին այս տարի մասնակցել է 940 դպրոցի 4214 աշակերտ: Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով. մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը:

Մրցաշարի պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ Գեղարքունքի մարզի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Այն նախագիծը, որը նախորդ տարի սկսեցինք՝ մեր դպրոցների համար հեծանիվներ ձեռք բերեցինք՝ իր նպատակին ծառայում է: Այն, ինչը կատարվում է այստեղ, կուլմինացիան է այն բազմաթիվ հեծանվավազքերի, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել: Այս ամենի խորքային նպատակը առողջ ապրելակերպ ունենալն է, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք սերմանելն է: Այդ ամենը պետք է սերմանվի դպրոցից»,- ասաց ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս տարի մասնակիցների թվի աճ է գրանցվել:

«Այս տարի համայնքային փուլին մասնակցել են 4000-ից ավելի երեխաներ: Այս ցուցանիշը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Եզրափակչի մասնակից թիմերը շատ մարտական էին տրամադրված: Այս տարի մեծ ուշադրություն ենք դարձնում նաև մրցավարությանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: 

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվեցին ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 

1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվեց 4․000․000 ՀՀ դրամով

2-րդ տեղը՝ 2․500․000 ՀՀ դրամով

3-րդ տեղը՝ 1․500․000 ՀՀ դրամով:

Պարգևատրվեցին նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները․ 

1-ին տեղ՝ 700․000 ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 500․000 ՀՀ դրամ 

3-րդ տեղ՝ 300․000 ՀՀ դրամ: 

Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվեցին դրամական մրցանակներով.

1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150․000-ական ՀՀ դրամ, 

2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100․000-ական ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75․000-ական ՀՀ դրամ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողները

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողները