5 գյուղ գազազրկվել է. Զորակ գյուղում բախվել են «Nissan»-ն ու «Audi»-ն, վերջին կոտրել է գազախողովակը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

5 գյուղ գազազրկվել է. Զորակ գյուղում բախվել են «Nissan»-ն ու «Audi»-ն, վերջին կոտրել է գազախողովակը

5 գյուղ գազազրկվել է. Զորակ գյուղում բախվել են «Nissan»-ն ու «Audi»-ն, վերջին կոտրել է գազախողովակը

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածին – Մասիս ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ու.-ի վարած «Nissan Tiida» և Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Մանուկ Մ.-ի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտովերանորոգման կետի աշխատակիցներ, Մասիս քաղաքի բնակիչներ, եղբայրներ Կարեն և Ազնավուր Դալլաքյանները, ովքեր այնուհետև ահազանգել են շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գյուղեր սնուցող գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն, ինչից առաջացել է գազի արտահոսք։ Վիրավորներին օգնություն ցուցաբերած եղբայրները այնուհետև ահազանգել են «Գազպրոմ Արմենիա»-ի Մասիսի գրասենյակ և օպերատիվորեն ժամանած նշված ընկերության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը ու արդեն սկսել են վթարը վերացնելու աշխատանքներ իրականացնել։

Գազի վթարի հետևանքով 5 գյուղ այս պահին գազազրկված է։

«Shamshyan.com»

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. В пещере Арени нашли старейшую винодельню мира

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ավելի շատ նորություններ

  1. 5 գյուղ գազազրկվել է. Զորակ գյուղում բախվել են «Nissan»-ն ու «Audi»-ն, վերջին կոտրել է գազախողովակը