Երևանը նոր օդի ջերմաստիճանի ռեկորդ սահմանեց

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երևանը նոր շոգային ռեկորդ սահմանեց:
Այսօր մայրաքաղաքում գրանցվել է +41.9°C, գերազանցելով 2000 թ.-ի +40.8°C ցուցանիշը։
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ ռեկորդակիր օրերը դեռ առջևում են։
Այսինքն՝ եթե մտածում էիք, որ արդեն հալվել եք՝ սպասեք մի քիչ․․․ դեռ շոգը ճանապարհին է…
Խնդրում ենք՝ խմեք շատ ջուր, մնացեք ստվերում, խուսափեք ուղիղ արևի տակ գտնվելուց և հոգ տանի՛ր հատկապես տարեցների և փոքրիկների նկատմամբ։


























