Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Պապոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Պապոյան

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Պապոյան

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի քանի միլիոն դոլարով են ելույթ ունենում»,- գրել է Պապոյանը։ Նշենք, որ վաղը ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգը։ Ըստ «Դոպինգ Սփեյս» ընկերության, որը զբաղվում է մենահամերգի կազմակերպմամբ՝ Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգին միայն արտերկրից 15 հազար երկրպագու կմասնակցի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոպեսը Հայաստանում համերգով հանդես կգա Սնուփ Դոգի փոխարեն։ Կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատվել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Պապոյան