Երևանի քաղաքապետի կինը՝ Մարիամ Փահլավունին, ներկա է գտնվել շուրջ 150 երեխաների համար նախատեսված ամառային ճամբարի մեկնարկային ծրագրին. Ներկա էին նաև դերասան Ռաֆայել Երանոսյանը և Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը
Այս նախաձեռնությունն առանձնանում է իր ընդգրկմամբ՝ միավորելով տարբեր կարողություններ ունեցող երեխաներին միևնույն միջավայրում, որտեղ իշխում է ջերմությունն ու հասանելիությունը բոլորի համար։ Ճամբարի ծրագիրը ներառում է ուսուցողական, մշակութային, մարզական ու ժամանցային բաղադրիչներ՝ նպաստելով երեխաների ինքնադրսևորմանը, ինքնավստահության զարգացմանը և փոխադարձ ընկալման խթանմանը։


























