Կառավարության նիստում Արսեն Թորոսյանը ներկայացրեց անհուսալի վարկերի մարման ծրագրի շարունակության վերաբերյալ հարցը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

Կառավարության նիստում Արսեն Թորոսյանը ներկայացրեց անհուսալի վարկերի մարման ծրագրի շարունակության վերաբերյալ հարցը

Կառավարության նիստում Արսեն Թորոսյանը ներկայացրեց անհուսալի վարկերի մարման ծրագրի շարունակության վերաբերյալ հարցը

Կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց  անհուսալի վարկերի մարման ծրագրի շարունակության վերաբերյալ հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ ծրագրի նպատակը շահառուների տնտեսական ակտիվության խթանումն է։

 Սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 5715 քաղաքացի, որոնցից 789-ի վարկերն ամբողջությամբ մարվել են։ Մեկ շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201.000 դրամ՝ նախորդ ցուցանիշից բարձր լինելով մոտ ➕37%։ Սա խոսում է ստվերից դուրս գալու միտման մասին:

Ամբողջությամբ մարված վարկերի համար հատկացվել է շուրջ 156 մլն դրամ, սակայն 540 շահառու դուրս է մնացել  ծրագրից՝ չբավարարելով նվազագույն աշխատավարձի պահանջները։

Այս պահին ակտիվ շահառուների թիվը կազմում է 4381։

Վերջին 6 ամիսներին ծրագրի վրա ծախսվել է շուրջ 500 մլն դրամ, իսկ առաջիկա 3 ամիսներին նախատեսվում է հատկացնել ևս մոտ 500-525 մլն: Ընդհանուր հատկացվել է մոտ 1 մլրդ դրամ։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ծրագրի արդյունավետության բարձրացումը և նշեց բանկային համակարգի հետ ավելի նպատակային աշխատանքի անհրաժեշտությունը։

 Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը ընդգծեց, որ քաղաքացիները ավտոմատ կարող են դառնալ ծրագրի շահառու և մերժում չի կարող լինել։

Նա նշեց, որ բանկերի կողմից ակտիվ իրազեկումը  կարող է մեծացնել մասնակցությունը, սակայն պահանջվում է խորքային վերլուծություն ՝ հասկանալու համար, թե պոտենցիալ շահառուներից քանիսն են իրականում Հայաստանում և պատրաստ օգտվելու այդ հնարավորությունից։

 Թորոսյանը հավելեց, որ նույնիսկ ֆորմալ զբաղվածություն ունեցողները հաճախ չեն օգտվում ծրագրից։

 «Դրա համար մենք պետք է նույնիսկ անհատական մակարդակով առաջարկենք քաղաքացիներին, քանի որ այս ծրագիրը հենց իրենց համար է նախատեսված»։ 

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ещё новости

  1. Կառավարության նիստում Արսեն Թորոսյանը ներկայացրեց անհուսալի վարկերի մարման ծրագրի շարունակության վերաբերյալ հարցը