Ողբերգական դեպք. խոտեր այրելու հետևանքով այրվածքներ ստացած 86-ամյա կինը մահացել է — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ողբերգական դեպք. խոտեր այրելու հետևանքով այրվածքներ ստացած 86-ամյա կինը մահացել է

Ողբերգական դեպք. խոտեր այրելու հետևանքով այրվածքներ ստացած  86-ամյա կինը մահացել է

Սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջներն ու պարեկները կժամանեին՝ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մարմնի տարբեր հատվածների իննսուն տոկոսանոց այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ, պարզել են, որ տեղափոխվածը նույն գյուղի բնակիչ 86-ամյա Անահիտ Գ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի ռեանիմացիայի բժիշկը հայտնել է, որ Վայոց Ձոր բժշկական կենտրոնից Գետափ գյուղում խոտեր այրելու հետևանքով «Ջերմային այրվածք բոցով, 3-րդ, 4-րդ աստիճանի, կրծքավանդակի, որովայնի, շեքի, թիկունքի, նստատեղի, վերին և ստորին վերջույթների շրջանում մոտավորապես 80 տոկոս մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք և ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Անահիտ Գ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Королева Испании София прилетела в Армению
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

«Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Ավելի շատ նորություններ

  1. Ողբերգական դեպք. խոտեր այրելու հետևանքով այրվածքներ ստացած 86-ամյա կինը մահացել է