Բնակելի տանը դպրոց հաճախելու փոխարեն Լուսակն գյուղի երեխաները 35 տարի անց կհաճախեն նորակառույց դպրոց. Տարոն Չախոյան

Լուսակն գյուղի դպրոցը շուրջ 35 տարի գործել է բնակելի տանը։ Այսօր գյուղի երեխաները վերջապես հնարավորություն ունեն դասեր անցկացնել իրենց սեփական, նորակառույց դպրոցի շենքում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքում գրել է․
«Լուսակն գյուղի դպրոցը 35 տարի գործում էր բնակելի տանը, այսօր արդեն գյուղն ունի իր նորակառույց դպրոցը։
Բարով վայելեք երեխեք ջան։
Լուսակնի նորակառույց դպրոցը այն 300 դպրոցներից մեկն է, որ կառուցվում են Հայաստանում»:


























