Կապահովվի էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը. նախագիծ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կապահովվի էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը. նախագիծ

Կապահովվի էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը. նախագիծ

Խոորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Արուսյակ Մանավազյանի և Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյանի խոսքով՝ տվյալ նախագիծը նախատեսում է հիմնական երեք կարգավորում:

«Վերջին տարիներին պետական քաղաքականության շնորհիվ Հայաստանում էապես ավելացել է էլեկտրամոբիլների քանակը, ինչով պայմանավորված, նույն քաղաքականությանը համահունչ, առկա է դրանց լիցավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակության ապահովման և գործընթացի դյուրացման անհրաժեշտություն:

Էլեկտրամոբիլների լիցքավորումը էներգետիկայի բնագավառում կարգավորման ու լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ, անձինք ազատ են՝ վերաբերելի այս օրենսդրական ակտերի պահպանմամբ մատուցելու այդ ծառայությունը: Գործող «Էներգետիկայի մասին» օրենքում, սակայն, այս մասով հստակ դրույթ չկա»,- հայտնեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հատկապես բազմաբնակարան շենքերում ապրողների համար առկա են էլեկտրամոբիլների լիցքավորման բարդություններ:

«Մասնավորապես, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան իրենց ավտոկայանատեղիում լիցքավորելու ավտոմեքենան, պետք է դիմեն էլեկտրաէներգիայի բաշխման ծառայություն մատուցող անձին՝ այդ ավտոկայանատեղիի սպառման համակարգը  միացման վճարի դիմաց էլեկտրական ցանցին միացման համար, ապա կնքեն էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր՝ սպառման այդ կետի մասով ևս դառնալով առանձին բաժանորդ:

Նշվածը բնականաբար ծախսատար և ժամանակատար գործընթաց է, որի անհրաժեշտությունը հաճախ պարզապես բացակայում է, քանի որ անձանց բնակարանների՝ արդեն իսկ ցանցին միացված սպառման համակարգերի հզորությունը հիմնականում բավարարում է թե՛ բնակարանի էլեկտրամատակարարման ապահովման, թե՛ էլեկտրամոբիլի լիցքավորման համար:

Առաջարկում ենք ամրագրել, որ յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ սպառողի կողմից հնարավոր է մատուցել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որը չի հանդիսանում էլեկտրաէներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ և նշված օրենքի մասով կարգավորման ենթակա չէ, ինչպես նաև հնարավորություն ստեղծել սպառողի համար՝ իրեն մատակարարած էլեկտրաէներգիան սպառել նաև սպառողի սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում՝ գործող պահանջներին համապատասխան՝ ինքնուրույն իրականացնելով այդ համակարգերի՝ միմյանց միացումը»,- պարզաբանեց Ծովինար Վարդանյանը:

Նրա խոսքով՝ նշված իրավակարգավորումների ամրագրման արդյունքում կապահովվի էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը և սպառողների համար կհեշտացվի ինչպես հիշյալ գործընթացը, այնպես էլ նրանց պատկանող կենցաղային կարիքների համար նախատեսված տարածքների էլեկտրամատակարարման ապահովումը:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Королева Испании София прилетела в Армению
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

«Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Ավելի շատ նորություններ

  1. Կապահովվի էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը. նախագիծ