Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել

Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել

Ինդոնեզիայի ակտիվ հրաբուխներից մեկը՝ Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը, երկրորդ օրն անընդմեջ ժայթքել է։ Այս մասին հայտնում է Associated Press-ը: Ըստ գործակալության՝ շաբաթ օրը վաղ առավոտյան տեղի է ունեցել հրաբուխի երկրորդ ժայթքումը, որի ժամանակ մոխիրը և հրաբխային ծագման նյութերը հասել են 18 կմ բարձրության։ Զոհերի մասին տեղեկություններ չկան Ուրբաթ երեկոյան մեկ այլ ժայթքում էր գրանցվել և մոխրի սյունը բարձրացել էր մինչև 10 կիլոմետր։ Երկու ժայթքումներն էլ տեղի են ունեցել հինգ ժամից էլ պակաս ժամանակում։ Գործակալությունը հայտնել է, որ լավան նետվել է խառնարանից մինչև 8 կիլոմետր հեռավորության վրա՝ մոտակա գյուղերն ու քաղաքները ծածկելով խիտ հրաբխային մնացորդներով: Շաբաթ օրը Ինդոնեզիայում տեղի ունեցած ժայթքումը ամենաուժեղներից էր 2010 թվականից ի վեր։ Այդ տարի երկրի ամենաակտիվ հրաբուխը՝ Մերապի լեռը, ժայթքեց խիտ բնակեցված Ջավա կղզում՝ ավելի քան 350 մարդու կյանք խլելով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել