Հայ շախմատիստները շարունակում են ելույթները ՖԻԴԵ-ի «Grand Swiss Tournament 2025 Open» մրցաշարում

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 5-րդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից հաղթանակ է տոնել միայն Հայկ Մարտիրոսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը:
Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը վաստակել են 3-ական միավոր: Առաջատարը 4,5 միավորով հնդիկ Պարհամ Մաղսուդլուն է:
Միաժամանակ ընթացող կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը պարտություն է կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը կիսել է միավորը: Դանիելյանն ունի 2,5, իսկ Մկրտչյանը 1,5 միավոր: Կանանց մրցաշարի առաջատարները վաստակել են 4-ական միավոր:

























