Պակասող 1.3 մլն դրամը փոխանցել է GTB հոլդինգի հիմնադիր Գրիգոր Տեր-Ղազարյանը։

Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է.
Արսինեի բուժման համար անհրաժեշտ 19 մլն դրամը հավաքեցինք :
Պակասող 1,3 մլն դրամը փոխանցեց հիմնադրամի ու իմ լավ բարեկամ Գրիգոր Տեր-Ղազարյանը: Շնորհակալ ենք մշտապես մեր փոքրիկների կողքին լինելու համար, շատ ենք գնահատում, եղբայր:
Շնորհակալ ենք Արենի գյուղի բնակիչներին 1 մլն դրամ և անանուն բարերարին ևս 1 մլն դրամ նվիրաբերելու համար:
Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին:
Խոնարհումս բոլորիդ:
Աստված ամուր առողջություն տա հրաշք Արսինեին:
Արմեն Մարտիրոսյանը գրառման վերջում ավելացրել է, որ IMAST հավելվածում երեխայի համար դրամահավաքը դեռ կշարունակվի, քանի որ բուժման ծախսերից բացի երեխայի ընտանիքին անհրաժեշտ է լինելու նաև կողմնակի բազմաթիվ այլ ծախսեր իրականացնել:


























