Պետական և համայնքային սեփականության արոտավայրերի վարձակալության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 25 տարով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Պետական և համայնքային սեփականության արոտավայրերի վարձակալության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 25 տարով

Պետական և համայնքային սեփականության արոտավայրերի վարձակալության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 25 տարով

Ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով առաջարկվում է պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի նկատմամբ դիտարկել երկարաժամկետ վարձակալության տրամադրումը, վարձակալի համար սահմանել հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու և այն ըստ գործառնական նշանակության օգտագործելու պարտավորություններ: Այս մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգայի ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:

Նախարարի տեղակալը հիշեցրեց՝ համաձայն օրենսգրքի 8-րդ հոդվածի՝ վարձակալության կարող են հանձնվել պետության և համայնքի իրավաբանական անձանց և քաղաքացիների սեփականության տակ գտնվող հողամասերը: Սահմանված է նաև, որ պետության և համայնքային սեփականության հողամասերի, այդ թվում՝ գյուղատնտեսական հողերի վարձակալության տրամադրման ժամկետը առավելագույնը 25 տարի է:

«Սույն նախագծով առաջարկում ենք սոցիալական կամ բարեգործական, կամ Կառավարության հավանության արժանացած ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքով նախատեսված ծրագրերի շրջանակներում պետության և համայնքների սեփականություն հանդիսավող գյուղատնտեսական նշանակության հողերից արտոնավայրերը երկարաժամկետ վարձակալության տրամադրելու հնարավորոթյուն տալ 25+25 տարով, այն պայմանով, որ ներդրումային ծրագրով դադարեցման կամ ոչ ամբողաջական կատարման դեպքում կդադարի կամ կվերանայվի վարձակալության պայմանագիրը»,- ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ընդլայնել ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու հնարավորությունները՝ հողամասերի հանրային օգտակարության բարձրացման և պետական մարմինների տնօրինությանը հանձնված հողամասերի արդյունավետ կառավարման շնորհիվ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր համայնքային Արուսյակ Մանավազյանը հստակեցրեց, որ ստացվում է՝ այս հողերը կարող են տրամադրվել ներդրումային ծրագրերի իրականացման համար 25 տարի ժամկետով, այժմ ավելացվում է ևս 25 տարին, ապա հետաքրքրվեց՝ ինչ պատկեր է ՀՀ  համայնքներում, ինչքան են համայնքային այն հողերը, որոնց պահանջարկը կա, այն է՝ այդ հողերի մասով ներդրում անելու ցանկացողներ կան:

Էդգար Զաքարյանը պարզաբանեց. «ՀՀ-ում գյուղատնտեսական հողերը մոտ 2 մլն հեկտար են, որից արոտավայրերը՝ 1 մլն 43 հազար հեկտար: Դրանցից 84 հազար հեկտարը ներկայումս տրամադրված է վարձակալության, մնացածը վարձակալությամբ տրամադրված չեն, այսինքն՝ այս պահին մենք խնդիր ունենք այս թիվը բարձրացնելու:

Նաև ասեմ, որ 84 հազար հեկտարի մեծ մասը հենց որպես արոտավայր էլ տրված է վարձակալության, որովհետև մոտավորապես 3000 հեկտարն է, որ որոշակի զբոսաշրջային գործողություն իրականացնելու համար է: Կարծում ենք՝ 25+25 տարին կմեծացնի հետաքրքրությունը, և թվերը կավելանան»,- ասաց նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ավելի շատ նորություններ

  1. Պետական և համայնքային սեփականության արոտավայրերի վարձակալության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 25 տարով