Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպում է ունեցել Կրետեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպում է ունեցել Կրետեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպում է ունեցել Կրետեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Կրետեի Հայոց հոգևոր տեսուչ Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի հրավերով Հերակլիոնի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու սրահում հանդիպում է ունեցել Կրետեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Հանդիպմանը ներկա են եղել հունահայոց թեմի առաջնորդ Տ․ Խորեն Եպիսկոպոս Առաքելյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև առկա և զարգացող համագործակցությունը, քաղաքական, պաշտպանական, մշակութային, կրթական և տնտեսական ուղղություններով խորացող հարաբերությունները, վերջին տարիներին դրանցում գրանցված ձեռքբերումները։

Այնուհետև դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանել է ներկաների հարցերին։

Նախքան հանդիպումը եկեղեցու դահլիճում անցկացվել է «Նիկիայի Առաջին տիեզերական ժողովը Հայ եկեղեցում» թեմայով միջոցառում։ Ելույթներով հանդես են եկաել Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տ․ Խորեն Եպիսկոպոս Առաքելյանը, Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ 

Միջոցառմանը ներկաների մեջ են գտնվել Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Ֆրանգիսկոս Պարասիրիսը և Շրջանային Խորհրդի նախագահ Զաքարիս Էվանգելոսը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Королева Испании София прилетела в Армению
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

«Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Ավելի շատ նորություններ

  1. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպում է ունեցել Կրետեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ