1 մասնավորեցում, ստացված եկամուտը՝ 321 մլն դրամ. Առնակ Ավետիսյանը՝ պետգույքի մասնավորեցման՝ 2024-ի տարեկան հաշվետվության մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

1 մասնավորեցում, ստացված եկամուտը՝ 321 մլն դրամ. Առնակ Ավետիսյանը՝ պետգույքի մասնավորեցման՝ 2024-ի տարեկան հաշվետվության մասին

1 մասնավորեցում, ստացված եկամուտը՝ 321 մլն դրամ. Առնակ Ավետիսյանը՝ պետգույքի մասնավորեցման՝ 2024-ի տարեկան հաշվետվության մասին

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը «Պետական գույքի մասին մասնավորեցման 2017-2020 թվականների կատարման՝ 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացնելիս տեղեկացրեց, որ պետգույքի մասնավորեցման ծրագրի մասին այս հաշվետվությունն ընդգրկում է 2024 թվականի օրացուցային տարին: 

«Պետական գույքի մասին մասնավորեցման 2017-2020 թվականների կատարման՝ 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ներկայացրեց հիմնական զեկուցող ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

«Հաշվետու ժամանակահատվածում երկու ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից մեկը մասնավորեցվել է:

Հաշվետու ժամանակահատվածում ծրագրից հանվել է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Մասնավորեցումից ստացած միջոցները կազմել են 321 մլն դրամ, որից 226 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե, իսկ 94 մլն դրամը՝ համայնքային բյուջեներ:

Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, 4 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները պահպանվել են, մեկ գնորդի կողմից պարտավորությունները չկատարելու հետևանքով գործը գտնվել է դատական գործընթացում, և 1 գնորդի կողմից ստանձնված պարտավորություններ չկատարելու հիմքով հաշվարկվել է 30 մլն դրամի տուգանք:

Լուծարման գործընթաց չի իրականացվել հաշվետու ժամանակահատվածում»,- ասաց նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Королева Испании София прилетела в Армению
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

«Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Ավելի շատ նորություններ

  1. 1 մասնավորեցում, ստացված եկամուտը՝ 321 մլն դրամ. Առնակ Ավետիսյանը՝ պետգույքի մասնավորեցման՝ 2024-ի տարեկան հաշվետվության մասին