Ուղեվարձը չվճարելու համար տուգանվել է 354 քաղաքացի. Երևանի քաղաքապետարան

Ուղեվարձը չվճարելու համար տուգանվել է 354 քաղաքացի. զեկուցվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Նրանցից 227-ը երթևեկել է առանց տոմսի, 48-ը այլ անձի՝ արտոնություն ունեցող քարտերից է օգտվել, և 79 քաղաքացի վճարումը կատարել է ծառայության աշխատակիցների ստուգայց հորդորումներից անմիջապես հետո։
Բեկանվել է 5 տուգանք։

























