Սեպտեմբերի 7-ին կդիտվի Լուսնի ամբողջական խավարում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Սեպտեմբերի 7-ին կդիտվի Լուսնի ամբողջական խավարում

Սեպտեմբերի 7-ին կդիտվի Լուսնի ամբողջական խավարում

Սեպտեմբերի 7-ին կդիտվի այս տարվա հիմնական աստղագիտական ​​իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում միլիարդավոր մարդիկ կկարողանան տեսնել այս երևույթը գոնե մասնակի։ Առաջինը խավարումը դիտվել էր մարտի14-ին: Լուսնային խավարումները համաշխարհային իրադարձություններ են, դրանք տեղի են ունենում նույն պահին ամբողջ մոլորակի համար, տարբերությունը միայն ժամային գոտին է։

Սեպտեմբերի 7-ի խավարումը Երևանում կդիտվի ժամը 19:28-ից մինչև 00:55։

Խավարման փուլերը ըստ Երևանի ժամանակի (GMT+4)

Կիսաստվերային փուլի սկիզբ՝ 19:28:25
Մասնակի խավարման սկիզբ՝ 20:27:09
Լրիվ խավարման սկզիբ, Լուսինը կդառնա կարմիր՝ 21:30:48
Առավելագույն խավարում՝ 22:11:47
Լրիվ խավարման ավարտ՝ 22:52:51
Մասնակի խավարման ավարտ՝ 23:56:31
Կիսաստվերային խավարման ավարտ՝ 00:55:08

Տևողությունը

Ընդհանուր տևողությունը՝ 5 ժամ 27 րոպե
Լրիվ փուլը տևելու է՝ 1 ժամ 22 րոպե

Խավարումը տեսանելի կլինի ԱՊՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։

 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Королева Испании София прилетела в Армению
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

«Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Ավելի շատ նորություններ

  1. Սեպտեմբերի 7-ին կդիտվի Լուսնի ամբողջական խավարում