Պորտուգալիայի թիմի դեմ խաղում պրոբլեմները շատ էին.Մելիքյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանում է Ազգերի լիգայի գործող գավաթակիր Պորտուգալիայից կրած 0:5 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում։
«Եթե պարտվել ենք 5։0 հաշվով, ուրեմն սխալվել ենք բոլորս, առաջին հերթին՝ ես։ Կվերլուծենք։
Ես գիտեմ ուր եմ եկել, ինչի եմ եկել, որն է իմ առաքելությունը, գնալու եմ մինչև վերջ՝ մինչև տեսնեմ իմ ուզած թիմին»։

























