Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու` կոնքոսկրից ներքև մասնատված մարմին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու` կոնքոսկրից ներքև մասնատված մարմին

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու` կոնքոսկրից ներքև մասնատված մարմին

Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։

Տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին՝ կոնքոսկրից մինչև ոտքեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կան տվյալներ, որ հնարավոր է հայտնաբերված մարմնի մի մասը պատկանում է 2022 թվականին նշված հատվածում կորած տղամարդուն։ Այդ ժամանակ այդ վայրում ջրահեղձ էին եղել 2 քաղաքացի․ մեկին հայտնաբերել էին, մյուսին՝ որոնում էին։

Արդյոք այս հայտնաբերվածը կապ ունի 2022 թ․ դեպքի հետ՝ նույնպես պարզվում է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրասուզակներն ու մեծ թվով գյուղացիներ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի ափամերձ հատվածում՝ ճահճուտի մեջ, հայտնաբերել էին տղամարդու դի։

Պարզվել էր, որ 17 օր Սևանա լճում որպես անհայտ կորած որոնվողը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Ավետիք Սևոյանն էր։

Այդ պահին ջրասուզակներն ու փրկարարները գյուղացիների հետ փորձում էին այդ հատվածից դին դուրս բերել, ինչպես նաև շարունակվում էին մյուս անհետ կորածի՝ Վարդենիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փամբուխչյանի կարգադրությամբ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ժամը 05։50-ից Սևանա լճում շարունակվել էին որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ջրահեղձ եղած 2 բնակչի դիերը հայտնաբերելու ուղղությամբ։

Որոնողական աշխատանքներին առաջին օրվանից մասնակցել էին մեծ թվով քաղաքացիներ՝ Վարդենիկ, Զոլաքար, Նորատուս գյուղերից, ինչպես նաև Մարտունի քաղաքի բնակիչներ և ԱԻՆ ՓԾ ջրասուզակներ։

Մայիսի 14-ի դրությամբ աշխատանքներն արդյունք չէին տվել և շարունակվում էին։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու` կոնքոսկրից ներքև մասնատված մարմին