ՀՖՖ-ն Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղին ընդառաջ հաղորդագրություն է տարածել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

ՀՖՖ-ն Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղին ընդառաջ հաղորդագրություն է տարածել

ՀՖՖ-ն Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղին ընդառաջ հաղորդագրություն է տարածել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել այսօր տեղի ունենալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղին ընդառաջ։
 
«Հարգելի՛ երկրպագուներ,
 
Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ տեղեկացնում ենք, որ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր:
 
Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:
 
Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:
 
Բոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք՝ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. ՀՖՖ-ն Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղին ընդառաջ հաղորդագրություն է տարածել