Կրետե կղզու հայկական եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Կրետե կղզու հայկական եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես

Կրետե կղզու հայկական եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Կրետե կղզու Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու տեսուչ Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, հունական ուղղափառ եկեղեցու, Հունաստանի խորհրդարանի, Կրետե կղզու տեղական ինքնակառավարման մարմինների, լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ։  

Ցուցահանդեսի բացմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը հակիրճ ներկայացրել է ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վահե Գաբրիելյանի կողմից նկարահանած լուսանկարների ցուցահանդեսի նախապատմությունը, որը 500-ից ավել լուսանկարներով և ընդարձակ նկարագրությամբ և բազմալեզու հրատարակմամբ լույս է տեսել Երևանում երկու հատորով ավելի վաղ, իսկ 2023 թվականին առաջին անգամ 50 ընտրված լուսանկարների ցուցահանդեսով ներկայացվել է Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից Աթենքում։  

Դեսպանը նշել է, որ առաջիկա օրերին Կրետեի հայկական եկեղեցում սպասվում են մի շարք կարևոր միջոցառումներ, հատկապես Սուրբ Հովհաննես Մկրտչի սուրբ մասունքների զետեղումը։ Այցելուները հնարավորություն կունենան միաժամանակ ծանոթանալ նաև հայկական նյութական և ոչ նյութական մշակութային հարուստ և բացառիկ ժառանգությանը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղղությամբ։ 

Ցուցահանդեսի պաշտոնական ներկայացմանը հաջորդել է հայկական ազգային տարազներով տիկնիկների ցուցահանդեսի բացումը և դրանց ներկայացումը Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից։

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Կրետե կղզու հայկական եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես