ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիի հանդիպումը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Культура

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիի հանդիպումը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիի հանդիպումը

2025 թվականի սեպտեմբերի 2-ին, աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիին։

Հանդիպման ընթացքում երկու երկրների մշակույթի նախարարները քննարկել են հայ-չինական մշակութային համագործակցության ներկա վիճակը, դրա զարգացման հեռանկարները և նոր նախաձեռնությունների իրականացումը։ Կողմերը ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող և հարուստ մշակութային ժառանգություն ունեցող ժողովուրդների համար մշակութային կապերի խորացումն ունի ռազմավարական նշանակություն՝ ինչպես մշակութային, այնպես էլ մարդասիրական և կրթական ոլորտներում։

Նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի առաջատար թանգարանների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում կայացել են մի շարք համատեղ ցուցահանդեսներ և մշակութային միջոցառումներ։ Նրա խոսքով՝ այս ձևաչափով երկխոսությունն ապահովում է մշակութային կապերի կենդանությունն ու համատեղ արժեքների տարածումը։

Իր հերթին նախարար Սուն Յելին շեշտել է, որ երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների առկայությունը նոր խթան է հանդիսանում փոխադարձ զբոսաշրջության զարգացման համար՝ ստեղծելով ավելի դինամիկ պայմաններ մշակութային զբոսաշրջության խթանման նպատակով։

Կողմերը նաև քննարկել են՝

  • համատեղ մշակութային օրերի կազմակերպման,

  • միջազգային ծրագրերում համատեղ նախաձեռնությունների իրականացման,

  • մասնագետների փոխանակման,

  • ինչպես նաև մշակութային արժեքների պահպանման և վերականգնման ոլորտում փորձի ու գիտելիքի փոխանակման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին ստորագրվել է 2026–2029թթ. մշակութային համագործակցության ծրագիր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջև։ Փաստաթուղթը նպատակ ունի համակարգված և շարունակական դարձնել մշակութային ծրագրերի իրականացումը՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման համատեքստում։

Ավելին՝ այստեղ 

Ещё по теме: Культура

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. Папоян — инвесторам: приходите и стройте заводы

События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Ещё новости

  1. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Յելիի հանդիպումը