ՄԱԿ-ը, Բրիտանիան և մի շարք երկրներ Աֆղանստանին հումանիտար օգնություն կտրամադրեն ավերիչ երկրաշարժից հետո — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ՄԱԿ-ը, Բրիտանիան և մի շարք երկրներ Աֆղանստանին հումանիտար օգնություն կտրամադրեն ավերիչ երկրաշարժից հետո

ՄԱԿ-ը, Բրիտանիան և մի շարք երկրներ Աֆղանստանին հումանիտար օգնություն կտրամադրեն ավերիչ երկրաշարժից հետո

Աֆղանստանում 6 մագնիտուդով ավերիչ երկրաշարժից հետո շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Փլատակներում դեռ բազմաթիվ մարդիկ են մնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ Թալիբանը դիմել է միջազգային հանրությանը՝ օգնության համար։ 

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հայտնել է հումանիտար կառույցների միջոցով Քաբուլին 1 միլիոն ֆունտ ստեռլինգի արտակարգ օգնություն տրամադրելու մասին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպության արտակարգ օգնության ֆոնդից կտրամադրվի նախնական 5 միլիոն դոլար։ 

Աֆղանստանին երկրաշարժի հետևանքների վերացման գործում օգնություն են խոստացել նաև Չինաստանը, Հնդկաստանը և Շվեյցարիան։ 

Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժն ավելի քան 800 մարդու կյանք է խլել, հազարավոր մարդիկ վիրավորվել են։  Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը դեռ զգալիորեն կավելանա։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ավելի շատ նորություններ

  1. ՄԱԿ-ը, Բրիտանիան և մի շարք երկրներ Աֆղանստանին հումանիտար օգնություն կտրամադրեն ավերիչ երկրաշարժից հետո