Երևանում 15-ամյա տղան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն» — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Երևանում 15-ամյա տղան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»

Երևանում 15-ամյա տղան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»

Օգոստոսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Փավստոս Բուզանդ 7 հասցեից շտապօգնության խումբը «ջերմային այրվածք էլեկտրական աղեղ բոցով դեմքի, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում 1-ին, 2-րդ, 3-րդ ասիճանի մոտավորապես 8 տոկոս մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Կ․ Պ․-ն է և ձեռնարկում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ավելի շատ նորություններ

  1. Երևանում 15-ամյա տղան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»