Մեր ամենօրյա 2000-ը դարձել է 3800–4000»․ Նարինե Ղալեչյանը Yandex-ի սակագների աճի մասին

Ֆեյսբուքյան օգտատեր և լրագրող Նարինե Ղալեչյանը սոցցանցերում բարձրաձայնել է Yandex տաքսիի սակագների կտրուկ աճի մասին։ Ըստ նրա՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Երևանում գրանցվել է ուղևորավարձի էական բարձրացում:
Ղալեչյանի խոսքով, ամենօրյա երթուղին՝ Դավթաշենից դեպի քաղաքի կենտրոն, որը սովորաբար արժեցել է մոտ 2000 դրամ, այժմ հասել է 3800–4000 դրամի, իսկ նույն երթուղին «Start» կամ «Comfort» դասի մեքենայով՝ նախկին 1500–1800 դրամի փոխարեն դարձել է 3100 դրամ։
«Սեպտեմբերի 1-ին Yandex-ի գները՝
Տուն-աշխատանքի (Դաթվաշեն-կենտրոն), մեր ամենօրյա 2000-ը դարձել է 3800 -4000 դրամ, սա կոմֆորտ +-ը:
Իսկ ստարտի ու կոմֆորտի գները նախկին 1500-1800-ի փոխարեն 3100 է դարձել»:

























