ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ

Սիրելի' աշակերտներ, ուսանողներ և մանկավարժներ, կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:

Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշանավորում է ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկը, այլեւ գիտելիքի եւ կրթության հանդեպ անսահման պատասխանատվության վերահաստատումը: Միայն որակյալ կրթությամբ է հնարավոր ամրացնել մեր պետության հիմքերը, նոր գաղափարներով ու ստեղծագործ մտքով հարստացնել հասարակական ու պետական կյանքը:

Այս ճանապարհին կրթությունն ու գիտելիքը վճռորոշ դեր ունեն գիտակից քաղաքացու, հզոր հասարակության եւ մրցունակ տնտեսության ձեւավորման հարցում:

Սիրելի՛ երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ, դուք եք մեր վաղվա օրվա կերտողները:  Ձեր գիտելիքն ու հմտությունները պիտի ծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ հաստատված խաղաղության ամրապնդմանը:

Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի նոր բացահայտումների, ստեղծագործ նախաձեռնությունների եւ անսպառ եռանդի շրջան: Թող այն առաջնորդի ձեզ դեպի անձնական մեծ նվաճումներ, իսկ մեր հասարակությանը պարգեւի խաղաղություն, կայունություն եւ վստահություն վաղվա լուսավոր օրվա հանդեպ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ