Կրակոցներ Մարտունիում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կրակոցներ Մարտունիում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ

Կրակոցներ Մարտունիում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ

Հուլիսի 9-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 23։55-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Մարտունի համայնքի նախկին կինոյի շենքի հետնամասից «որովայնի և ձախ ծնկան շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները ու պարեկները պարզել են, որ նա Արցախի Հանրապետության բնակիչ 20-ամյա Ալբերտ Գ․-ն է։

Ստացված օպերատիվ տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ հուլիսի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Մաշտոցի փողոցում՝ նախկին կինոյի շենքի հետնամասում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս․-ն իր մոտ պահվող օդամղիչ «PM-X» տիպի ատրճանակից 4-5 կրակոց է արձակել Ալբերտ Գ․-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է վերոնշված մարմնական վնասվածքը։

Ոստիկանների կողմից Նարեկ Ս․-ն, որի անձնական խուզարկությամբ բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող օդամղիչ ատրճանակը, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Նարեկ Ս․-ի, հանցագործության գործիք հրազենի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  6. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  7. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  8. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку

Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Ավելի շատ նորություններ

  1. Կրակոցներ Մարտունիում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ