Սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Պարուբիյը. BBC

Լվովում կրակոցների հետևանքով սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբիյը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Ահազանգը կրակոցների մասին ստացվել է արտակարգ իրավիճակների ծառայություններում կեսօրին մոտ։
«Ստացված վնասվածքների հետևանքով տուժածը տեղում մահացել է», – ասվում է ոստիկանության հայտարարությունում։

























