ՄԻՊ Անահիտ Մանասյանը  ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ՄԻՊ Անահիտ Մանասյանը  ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

ՄԻՊ Անահիտ Մանասյանը  ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

Անահիտ Մանասյանի ուղերձում մասնավորապես ասվում է․ 

«Օգոստոսի 30-ը նշվում է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր:

Բռնի անհետացումը մարդու իրավունքների վրա ազդեցություն ունեցող ամենածանր և երկարատև խնդիրներից է, որի հետևանքները զգացվում են ոչ միայն հակամարտությունների ժամանակահատվածում, այլ նաև դրանցից հետո՝ շարունակ խաթարելով բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ կյանքը։

Ցավոք, այսօր էլ ամբողջ աշխարհում բազմաթիվ անձանց ճակատագրեր շարունակում են մնալ անհայտ։ Այս տարիների ընթացքում հավաքագրել, միջազգային տարբեր դերակատարներին և ներպետական իրավասու մարմիններին ենք ներկայացրել սկսած 1990-ականներից, 44-օրյա մարտական գործողություններից մինչև 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց ու նրանց ընտանիքների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրները՝ բոլորին ուղերձ հղելով առ այն, որ այս հարցերն ամենահրատապներից են: 

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ ընդգծում եմ, որ բռնի անհետացման յուրաքանչյուր դեպք ուղղակի ազդեցություն ունի մարդու իրավունքների ողջ համակարգի վրա։

Այս օրվա կարևոր ուղերձներից մեկն էլ պետություններին ուղղված հստակ հիշեցումն է՝ հարգել յուրաքանչյուր ընտանիքի իրավունքը՝ իմանալու ճշմարտությունն իրենց հարազատների ճակատագրերի վերաբերյալ և գործադրել առավելագույն ջանքերը այդ ուղղությամբ։ 

Միջազգային դերակատարներն էլ իրենց մանդատի շրջանակներում պետք է գործադրեն բոլոր հնարավոր ջանքերը՝ աջակցելու ճշմարտության բացահայտմանը և տուժած ընտանիքների իրավունքների լիարժեք վերականգմանն ու պաշտպանությանը»:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  7. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  8. В Ереванской опере откроют новый концертный зал

У мэрии Еревана появится ИИ-двойник

Ավելի շատ նորություններ

  1. ՄԻՊ Անահիտ Մանասյանը  ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ