ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի կողմից գրություններ են հասցեագրվել ՀԾԿՀ՝ հայտնաբերված խախտումների փաստերը քննության առարկա դարձնելու համար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի կողմից գրություններ են հասցեագրվել ՀԾԿՀ՝ հայտնաբերված խախտումների փաստերը քննության առարկա դարձնելու համար

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի կողմից գրություններ են հասցեագրվել ՀԾԿՀ՝ հայտնաբերված խախտումների փաստերը քննության առարկա դարձնելու համար

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում  տեղեկություններ է հրապարակել կառույցում առկա խնդիրների և հետագա անելիքների մասին։ Նա իր գրառման մեջ նշել է․

«Զուտ ՓԱՍՏԵՐ. այս պահին՝

5,4մլրդ ՀՀ դրամ դեբիտորական պարտք,
8,1մլրդ ՀՀ դրամ տրված կանխավճարներ,
3,0մլրդ ՀՀ դրամ «залежь» ապրանքներ,
Ներդրումային ծրագրով նախատեսված 47մլրդ դրամի աշխատանքներից կատարված է ընդամենը՝ 17մլրդ-ը, որից շահագործման է հանձնված՝ 14,5մլրդ դրամի աշխատանք։
2025թ.-ի համար պլանավորած՝ 178.000 հատ ստուգաչափման և կարգաբերման ենթակա էլեկտրոնային հաշվիչներից իրականացված է ընդամենը՝ 34.000 հատը։
2024թ. հոկտեմբերից մեկնարկած՝ Ընկերության հիմնական միջոցների գույքագրումը պետք է ավարտվեր ընթացիկ տարեսկզբին, սակայն մինչ օրս արված չէ։
 
ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ՝ այս պահին.
 
ՀԾԿՀ նախագահի կողմից հուլիս 18-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ում իրականացնում է ՄՈՆԻԹՈՐԻՆԳ,
ՀԷՑ ժամանակավոր կառավարչի միջնորդությամբ ՊԵԿ-ը ՀԷՑ-ում մեկնարկել է հարկային համալիր ստուգում՝ 2022-25թ.թ.։
ՀԷՑ ժամանակավոր կառավարչի միջնորդությամբ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀԷՑ-ի մի քանի տասնյակ առավել ռիսկային ենթակայաններում իրականացնում է էներգետիկ-տեխնիկական ստուգումներ։
ՀԷՑ ժամանակավոր կառավարչի կողմից եւս երկու գրություններ են հասցեագրվել ՀԾԿՀ՝ քննության առարկա դարձնելու ՀԷՑ-ում մինչ այժմ իրականացված՝ էլեկտրական հաշվիչների մատակարարման ու ՀԷՑ կարիքների համար գնումների գործընթացների կազմակերպման ընթացակարգերում հայտնաբերված առերևույթ խախտումների փաստերը։
#ՀԷՑ-ը պետք է ծառայի ՀՀ Ժողովրդին»,- գրել է նա։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  4. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  5. В Ереванской опере откроют новый концертный зал
  6. У мэрии Еревана появится ИИ-двойник
  7. Ереван полностью перейдёт на электробусы
  8. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի կողմից գրություններ են հասցեագրվել ՀԾԿՀ՝ հայտնաբերված խախտումների փաստերը քննության առարկա դարձնելու համար