Օվերչուկի հանդիպումներն անցել են պրոֆեսիոնալ, անկեղծ մթնոլորտում. Զախարովա — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Օվերչուկի հանդիպումներն անցել են պրոֆեսիոնալ, անկեղծ մթնոլորտում. Զախարովա

Օվերչուկի հանդիպումներն անցել են պրոֆեսիոնալ, անկեղծ մթնոլորտում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասի իրադրությանը:

Նրա խոսքով՝ Մոսկվայի համար կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացները լինեն կայուն ու երկարաժամկետ, հաշվի առնվեն տարածաշրջանի բոլոր երկրների և նրանց հարևանների շահերը: Զախարովայի ձևակերպմամբ՝ արտատարածաշրջանային դերակատարների ներգրավումը չպետք է սնուցի տարածաշրջանի կոնֆլիկտային ներուժը և բաժանարար նոր գծեր ստեղծի:

«Այս մոտեցումը վերաբերում է նաև տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Ցանկանում եմ կրկնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների համաձայնագրերը մնում են արդիական, կողմերից որևէ մեկը դրանցից չի հրաժարվել»,- ասել է դիվանագետը:

Նա մեկնաբանել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները:

«Վաշինգտոնյան համատեղ հայտարարությունը վերահաստատում է կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ հարգանքի սկզբունքները, որոնց հիման վրա նախատեսվում է երկու հանրապետության միջև կառուցել հաղորդակցություններ: Սրանք հենց այն հիմնարար դրույթներն են, որոնք համաձայնեցվել են դեռ երկու տարի առաջ: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ Թրամփի ուղու վերաբերյալ մանրամասներ դեռ չունենք»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ռուս պաշտոնյան անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրին, նշել՝ ռուսական կողմը մեծ նշանակություն է տալիս այդ փաստաթղթին։

«Բազմիցս կրկնել ենք, որ պատրաստ ենք լուրջ զրույցի հայկական կողմի հետ՝ արդիականացնելու մեր համաձայնությունները և պայմանագրային պարտավորությունները։ Համաձայնագրում առանձին տեղ է հատկացված առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ խոսքը տնտեսական ինտեգրման հետևողական խորացման մասին է»,- ասել է Զախարովան։

Նա շեշտել է՝ Մոսկվան գնահատում է Հայաստանի հետ դաշնակցային բազմակողմանի հարաբերությունները և վճռական է դրանք աստիճանաբար զարգացնելու հարցում ու հավելել, որ Երևանում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումները կառուցողական են եղել, դրանք ցույց են տվել, որ Հայաստանը հետաքրքրված է տնտեսական երկկողմ գործակցությամբ և եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործունեությամբ:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  4. В Ереванской опере откроют новый концертный зал
  5. У мэрии Еревана появится ИИ-двойник
  6. Ереван полностью перейдёт на электробусы
  7. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  8. Папоян — инвесторам: приходите и стройте заводы

В пещере Арени нашли старейшую винодельню мира

Ещё новости

  1. Օվերչուկի հանդիպումներն անցել են պրոֆեսիոնալ, անկեղծ մթնոլորտում. Զախարովա