Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավոր — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավոր

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավոր

Օգոստոսի 28-ին, ժամը 17։26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի վարչական տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարները փակել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  7. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  8. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

В Ереванской опере откроют новый концертный зал

Ավելի շատ նորություններ

  1. Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավոր