Arca–ն պարզաբանել է, թե հուլիսի 23-ին և 29-ին ինչու էին խափանումներ եղել համակարգում

«Խափանումների պատճառը տեխնիկական բնույթի էր և կապված էր համակարգի վերազինման հետ»,– ասված է հաղորդագրությունում։
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ կիբեռանվտանգության կամ տվյալների արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել: Իրականացվում է խորքային տեխնիկական ուսումնասիրություն՝ նմանատիպ խնդիրների կանխարգելման նպատակով:


























