Կառավարությունը կաջակցի լոլիկի մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին. Պապոյան

ՀՀ–ում լոլիկի մթերմանն աջակցելու նպատակով տնտեսվարողներին կտրամադրվի սուբսիդիա, բայց 2000 տոննան գերազանցող մթերման դեպքում
2000 տոննան գերազանցող մթերման դեպքում լոլիկի յուրաքանչյուր 1 կգ դիմաց կտրամադրվի 10 դրամի չափով աջակցություն։ Նախապայման է սահմանվում, որ լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր և լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այս տարի ռեկորդային ծավալի լոլիկի բերք է ստացվել։ Եթե 2024 թ. մթերվել է 15 200 տոնն լոլիկ, ապա 2025 թ. միայն օգոստոսի 28–ի դրությամբ ավելի քան 8 800 տոննա լոլիկ է մթերվել, որը 5000 տոննայով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից։

























