Վիլեն Արևշատյանը կնշանակվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար է նշանակվելու Վիլեն Արևշատյանը, որն այս պահին աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատարն է:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Շավարշ Գրիգորյանը ազատման դիմում է գրել՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:

























