700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

700 դպրոցներ  ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են  օգոստոսյան խորհրդակցությունները

2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ:

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նոր ուստարում Հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթության ոլորտի մի շարք կարևոր հարցերի: Մասնավորապես, շեշտվել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների ճշգրիտ լրացման անհրաժեշտությունը և ուսուցիչների ծանրաբեռնվածության հաշվարկը:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ ավելի քան 700 դպրոցներ արդեն ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ, և կարևորել դրանց ակտիվ կիրառումը բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացման համար:

Նախարարի տեղակալը խոսել է կամավոր ատեստավորման գործընթացի մասին, որի հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը: Նրա խոսքով՝ բոլոր առարկաներից ապահովվելու է թեստային առաջադրանքների բարդության համաչափությունը:

Խոսելով դպրոցներում երկարօրյա ծառայության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ այն կրթության որակին և սովորողի խնդիրների լուծմանն ուղղված նոր գործիք է, որն անհրաժեշտ է առավել արդյունավետ կիրառել:

Չորրորդ և իններորդ դասարաններում՝ որպես նոր չափորոշչով ավարտողներ, քննությունները նոր ձևաչափով են կազմակերպվելու:

💬«ԲՏՃՄ առարկաներից իններորդ դասարանցիները կարող են ընտրել թեստային կամ նախագծային աշխատանք: Ինչ վերաբերում է «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների քննությանը, ապա այն արդեն երկու տարի է, ինչ էսսեի ձևաչափով է անցկացվում: Սովորողներին տրվում է պատմական որևէ իրադարձությանն առնչվող գրական որևէ ստեղծագործություն, որը սովորողները պետք է վերլուծեն՝ իրենց ստեղծագործական, քննադատական կարողություններին համապատասխան»,- տեղեկացրել՝ Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ 12-րդ դասարանում քննություններն անցկացվելու են նույն ձևաչափով, ինչ նախորդ տարի:

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հանդիպում է տեղի ունեցել նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ:

Մինչ խորհրդակցության մեկնարկը, ծանոթացել է Արարատի մարզի դպրոցների նախագծային աշխատանքների ցուցահանդեսին՝ շնորհակալություն հայտնելով էքսպոյի մասնակից աշակերտներին և նախորդ ուսումնական տարվա ընթացքում չափորոշչի ներդրումն ապահովող ուսուցչական կազմին՝ ներդրած հսկայական ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում նաև շնորհակալագրեր են հանձնվել «Ամսվա լավագույնները» անվանակարգի հաղթող ուսուցիչներին և Խոսրովի արգելոցում վերջերս բռնկված հրդեհի մեկուսացման աշխատանքներին մասնակցած՝ Ուրցաձոր ու Վեդի համայնքների մի խումբ աշակերտներին:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/30771

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

«Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Ավելի շատ նորություններ

  1. 700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները