Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցությունը՝ 300.000 դրամը, առաջարկվում է տրամադրել մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ:
Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն 21 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ:


























