Դատավորի օգնականը կաշառք է պահանջել. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի օգնականը երկու հայցվորի հայտնել է, թե իրենց օգտին վճիռ կայացնելու համար դատավորը պահանջել է 450 հազար դրամ կաշառք, սակայն ինքը սակարկել է`գումարն իջեցնելով 350 հազարի:
Գործը վերաբերում էր գյուղատնտեսական նշանակության երկու հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելուն:
Հայցվորները մերժել էին դատավորի օգնականի առաջարկը, և ապրիլի 1-ին կայացված վճռով նրանց հայցը մերժվել էր:
Արդեն ապրիլի 10-ին դատարանի շենքի մոտ դատավորի օգնականն, այնուամենայնիվ, հայցվորներից ստացել էր պահանջված 350 հազար դրամը, և ձեռնամուխ էր եղել նրանց անունից նոր հայցադիմում պատրաստելուն և դատարան ներկայացնելուն՝ խոստանալով նրանց համար ապահովել բարենպաստ դատական ակտ։
Դատավորի օգնականի և հայցվորների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք ձերբակալվել և ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

























