2025-ի առաջին կիսամյակում Հայաստան–Իրաք առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 մլն ԱՄՆ դոլարը. Գևորգ Պապոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

2025-ի առաջին կիսամյակում Հայաստան–Իրաք առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 մլն ԱՄՆ դոլարը. Գևորգ Պապոյան

2025-ի առաջին կիսամյակում Հայաստան–Իրաք առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 մլն ԱՄՆ դոլարը. Գևորգ Պապոյան

Օգոստոսի 26-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իրաքյան կողմինը՝ ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալիքին:

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, առողջապահության, ենթակառուցվածքների, միջտարածաշրջանային համագործակցության և այլ ոլորտներում։

«Վիճակագրական տվյալները հստակ վկայում են մեր համագործակցության կայուն դինամիկայի մասին։ Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան–Իրաք առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 մլն ԱՄՆ դոլարը, ինչը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս թվերը ցույց են տալիս, որ առևտրի ծավալները աճում են կայուն և դինամիկ տեմպերով, սակայն միևնույն ժամանակ փաստում են, որ դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Իր խոսքում նախարար Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է գործարար համաժողովների կազմակերպումը, և գործարար պատվիրակությունների փոխայցելությունները և ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել մասնավոր հատվածի գործունեությանը՝ խրախուսելով համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի բացումը։

Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի արձանագրությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԻՀ առևտրի և արդյունաբերության պալատի միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Իրաքի առևտրի պալատի միջև փոխըմբռնման հուշագիր, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Իրաքի կապալառուների ֆեդերացիայի միջև փոխըմբռնման հուշագիր։

Նիստի շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստան-Իրաք գործարար համաժողով, որին մասնակցել են 60-ից ավել գործարարներ։

2025-ի առաջին կիսամյակում Հայաստան–Իրաք առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 մլն ԱՄՆ դոլարը. Գևորգ Պապոյան

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ավելի շատ նորություններ

  1. 2025-ի առաջին կիսամյակում Հայաստան–Իրաք առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 մլն ԱՄՆ դոլարը. Գևորգ Պապոյան