ՀԷՑ-ը իր թանկարժեք ավտոտեխնիկան «ջրի գնով» վարձակալության էր տալիս «Տաշիրի» հետ փոխկապակցված ընկերություններին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

ՀԷՑ-ը իր թանկարժեք ավտոտեխնիկան «ջրի գնով» վարձակալության էր տալիս «Տաշիրի» հետ փոխկապակցված ընկերություններին

ՀԷՑ-ը իր թանկարժեք ավտոտեխնիկան «ջրի գնով» վարձակալության էր տալիս «Տաշիրի» հետ փոխկապակցված ընկերություններին

ՀԷՑ-ի մեր աղբյուրները մեզ են փոխանցել ՀԷՑ-ում գործածված հերթական ֆինանսական սխեմայի մանրամասները։

Այսպես՝ ՀԷՑ-ը ձեռք եր բերել մոտ 60 միավորթանկարժեք ավտոտեխնիկա՝ մանիպուլյատորներ, բեռնատարներ, հորատող մեքենաներ, ավտովիշկաներ, մեծ մասը՝ 2017-2018 թվականներիարտադրության։ Բնականաբար այս գնումները ՀԷՑ-ի հաշվետվություններում ներկայացվել են որպես ծախս։ Հետագայում ՀԷՑ-ը այս տեխնիկան սկսել է տալ վարձակալության «Տաշիրի» հետ փոխկապակցված այն ընկերություններին, որոնք ՀԷՑ-ի շինարարական տենդերներներն են շահել բավականին բարձր գներով, սա էլ դեռ ոչինչ,վարձակալության գները ուղղակի ծիծաղելի ցածր են եղել՝ 200-300 հազար դրամ ԱՄՍԱԿԱՆ։

Որպեսզի հասկանաք, թե ինչքան ծիծաղելի թիվ է սա, պետք է իմանալ, որ այս տեխնիկաներից գրեթե յուրաքանչյուրի վարձակալությունը 1 ԺԱՄՈՎ արժե 10-25 հազար դրամ։ Ստուգելու համար ընդամենը որոնեք հայտարարությունների List.am կայքով՝մանիպուլյատոր կամ ավտովիշկա։

Այս սխեմայի միջոցով ՀԷՑ-ի սեփականատերերը «ծայրագավառական շուստրիությամբ» որպես ծախս են ցույց տվել թանկարժեք ավտոտեխնիկայի գնումը, բայց դրանք էժան գնով վարձակալության տալով իրենց հետ փոխկապակցված ընկերություններին փաստացի դրանց գնումից ունենալիք «օգուտը» տեղափոխել են մյուս գրպանը, գրպան որտեղ ՀԾԿՀ-ն հասանելիություն չունի, գրպան, որի շահույթը ոչ ոք չի հաշվում։ Այս պրոցեսի ողջ իմաստը ՀԾԿՀ-ին ցույց տալն է, որ Կարապետյանները բարեխղճորեն կատարում են պարտադիր ներդրումները, բայց ՀԷՑ-ը բավականաչափ շահույթ չի ստանում։ ՀԾԿՀ-ն այն մարմինն է, որը ՀԷՑ-ի հաշվետվությունների հիման վրա որոշում է հոսանքի գինը թողնել նույնը, բարձրացնել կամ նվազեցնել և ՀԷՑ-ի տերերը մշտապես շահագրգռված են եղել շատ ծախս և քիչ շահույթ ցույց տալ թղթերում և դրա համար էլ դիմել են նմանատիպ սխեմաների։

Մեր տեղեկություններով ՀԷՑ—ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով աշխատանքներ են տարվում խայտառակ ցածր գներով պայմանագրերը խզելու, ավտոտեխնիկան՝ սպասարկման որակը բարձրացնելու նպատակով ՀԷՑ-ի ստորաբաժանումներին տրամադրելու համար։

«Civic News»

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ավելի շատ նորություններ

  1. ՀԷՑ-ը իր թանկարժեք ավտոտեխնիկան «ջրի գնով» վարձակալության էր տալիս «Տաշիրի» հետ փոխկապակցված ընկերություններին