Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Կոտայքի մարզում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում գտնվող հողամասի նկատմամբ։
Խոսքը 0.69 հեկտար մակերեսով, «հատուկ» նպատակային նշանակության հողամասի մասին է, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է շուրջ 20 միլիոն դրամ։


























